National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.01.2015
ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 9-ին  այցելել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ իր ցավակցությունը հայտնելու ֆրանսիացի ժողովրդին «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչության կապակցությամբ: ԱԺ նախագահը գրառում է կատարել դեսպանատանը բացված սգո մատյանում. «Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրությունում իրականացված սարսափելի ահաբեկչության հետեւանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով նրանց տոկունություն եւ ոգու արիություն: Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչության ցանկացած դրսեւորում, ժողովրդավարության եւ խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am