National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.12.2014
Հանդիպում խորհրդարանում
1 / 1

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էին հանձնաժողովի անդամներ Մարգարիտ Եսայանը, Էդմոն Մարուքյանը, Ստեփան Մարգարյանը, Լեւոն Դոխոլյանը եւ Տաճատ Վարդապետյանը:

Հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը նշել է, որ Եվրոպան եղել եւ մնում է հայ ժողովրդի մեծ բարեկամը, եւ որ հայ ժողովուրդը եվրոպական արժեքների եւ քաղաքակրթության կրողն է: Պատգամավորի դիտարկմամբ` Եվրամիության հետ համագործակցությունը Հայաստանի համար շատ կարեւոր է. Եվրոպան առանցքային գործընկեր է համարվում ոչ միայն առեւտրա-տնտեսական, այլ նաեւ քաղաքական առումով: Ըստ բանախոսի` Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ԵՄ-ի հետ համագործակցությունը հնարավորինս բոլոր ուղղություններով խորացնելու նախաձեռնությանը: Բացի այդ` Հայաստանը վստահ է, որ առաջիկայում կգտնեն իրավապայմանագրային այն ձեւաչափը, որի հիման վրա կկառուցվեն Հայաստան-ԵՄ ապագա հարաբերությունները:

Հանձնաժողովի ղեկավարը փաստել է, որ Եվրոպական խորհրդարանի գործընկերներն ըմբռնումով են մոտեցել Հայաստանի կատարած ընտրությանը, ինչը լավ նախապայման է երկկողմ հարաբերությունները զարգացնելու եւ ամրապնդելու համար՝ միաժամանակ չհակասելով Հայաստանի ստանձնած մյուս միջազգային պարտավորություններին:

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ առաջին անգամ է Հայաստանում եւ տպավորված մեր երկրով: Նա կարեւորել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը եւ վստահություն հայտնել, որ Եվրամիությունը կշարունակի փոխգործակցությունը Հայաստանի հետ տարբեր բնագավառներում: Պարոն Չառնեցկիի համար արդյունավետ են եղել նաեւ Հայաստանում քաղաքական ուժերի հետ հանդիպումները:

Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամ մյուս պատգամավորները եւս խոսել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին` նշելով, որ ԵՏՄ-ին անդանմակցելը չի կարող խանգարել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը:


12.06.2024
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Հունիսի 12-ին Ազգային ժողովը շարունակել է Կառավարության հեղինակած «Ոստիկանության գվարդիայի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է ներկայում ոստիկանության կողմից հավաքների խ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am