National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.12.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 9-ին հանդիպել է «Սինջար եզդիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանի, ՀԿ-ի անդամներ Մամե Ամիրանի, Համլետ Սմոյանի եւ եզդիական համայնքի ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանի հետ:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ դեկտեմբերի 9-ը խորհրդանշական օր է, քանի որ 1948 թ.-ին՝ այդ օրը, Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիա»-ն: Նրա համոզմամբ՝ միջազգային կառույցները պետք է պայքարեն հանուն ցեղասպանությունների դատապարտման եւ ժխտողականության դեմ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անընդունելի է համարել Իրաքի հյուսիս-արեւմուտքում եզդի բնակչության հանդեպ իրականացվող զանգվածային բռնությունները՝ նշելով, որ այդ անմարդկային բռնությունների մասին խոսել է նաեւ երկրի ղեկավարը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից: Եզդիական համայնքի ներկայացուցիչներն իրենց հերթին բարձր են գնահատել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:

Անդրադառնալով Իրաքի հյուսիսում եզդիների խնդիրներին, ինչպես նաեւ Սիրիայում քրիստոնյաների հանդեպ բռնություններին եւ Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցմանը՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ցեղասպան քաղաքականությունն այսօր էլ շարունակվում է:

Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը նշել է, որ տարբեր ազգային փոքրամասնությունների հետ բազմաթիվ հանդիպումների ընթացքում ԱԺ նախագահին կից Ազգային փոքրամասնությունների խորհուրդ ստեղծելու առաջարկ է ստացել: Պարոն Շարմազանովը հարցն առաջիկայում քննարկելու պատրաստակամություն է հայտնել:

Հասարակական կազմակերպության անդամներն առաջարկել են 2015 թվականին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել Իրաքի հյուսիս-արեւմուտքում եզդիների հանդեպ իրականացվող բռնությունների վերաբերյալ լուսանկարների ցուցադրություն:

Հանդիպման ավարտին ՀԿ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել եզդի համայնքի նկատմամբ Հայաստանի իշխանությունների ցուցաբերած պետական հոգածության համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am