National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.11.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
1 / 3

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին, որին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Նիստում քննարկվել են կազմակերպչական բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված ԱՊՀ ՄԽՎ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքի, ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում անցկացվող միջոցառումների, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ի կողմից պարգեւատրելու մասին հարցերը:

Նիստում «ԱՊՀ երկրների Երիտասարդական միջխորհրդարանական համաժողովի արդյունքների մասին» զեկույցով հանդես է եկել ԱՊՀ երկրների Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը՝ հանգամանալից ներկայացնելով վեհաժողովի գործունեությունը եւ հեռանկարները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am