National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
25.11.2014
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 41-րդ լիագումար նիստին, սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների, էկոնոմիկայի եւ ֆինանսների, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության ու իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 7-րդ լիագումար նիստին, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, սոցիալ-տնտեսական հարցերի եւ իրավական հարցերի հանձնաժողովների նիստերին, ՀԱՊԿ ԽՎ-ին կից ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցությանը, ՀԱՊԿ անդամ երկրների թմրանյութերի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների եւ ՀԱՊԿ անդամ երկրների գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդի համատեղ նիստին մասնակցելու նպատակով նոյեմբերի 26-28-ը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանը, Կորյուն Նահապետյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Խոսրով Հարությունյանը, Աղվան Վարդանյանը, Ռուբիկ Հակոբյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am