National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.11.2014
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Նոյեմբերի 19-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Մինչ օրակարգային նախագծերի քննարկմանն անցնելը՝ հանձնաժողովը որոշում է կայացրել նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ ԱԺ նիստերի դահլիճում անցկացնել «Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ:

Այնուհետեւ պատգամավորները քննարկել են ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հեղինակն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում դեկտեմբերի 9-ը սահմանել որպես Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների եւ այլ ազգերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր, ինչպես նաեւ դատապարտել վերոնշյալ ազգերի ցեղասպանությունը:

Քննարկվող փաթեթի վերաբերյալ տեսակետներ են արտահայտել հանձնաժողովի անդամները:

Հանձնաժողովը որոշել է նիստը շարունակել նոյեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am