National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
30.10.2014
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստում
1 / 3

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ գումարել էր ընդլայնված նիստ՝ քննարկելու համար ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության օրակարգը: Նիստին մասնակցում էր ԵՄ խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խումբը, որը փաստահավաք առաքելությամբ է գտնվում Հայաստանում՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա օրակարգի շուրջ խնդիրները ԵՄ խորհրդին ներկայացնելու համար:

Նիստում Նաիրա Զոհրաբյանն առանձնացրել է այն հիմնական հարցերը, որոնք անհրաժեշտ է, որ կազմեն ՀՀ-ԵՄ ապագա երկխոսության նոր օրակարգի առանցքը: Նա խոսել է նաեւ խնդիրների այն համախմբի մասին, որոնք վերաբերում են կոռուպցիային, մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարությանը, արդարադատության համակարգի բարեփոխումներին, որոնք, տիկին Զոհրաբյանի համոզմամբ, պիտի մնան ՀՀ-ԵՄ երկխոսության օրակարգում: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության հետ տնտեսական ինտեգրման մասին խոսելիս կարելի է թվարկել բազմաթիվ բաժանարար գծեր, սակայն, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, պետք է շարժվել համագործակցության ընդհանուր կետեր գտնելու ճանապարհով, որոնք առկա են:

ԵՄ խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Պետերի Վուորիմակին իր խոսքում նշել է, որ Հայաստանը ԵՄ-ի համար կարեւոր գործընկեր է եւ հույս է հայտնել, որ ՀՀ-ԵՄ փոխադարձ համագործակցությունը առավել կզարգանա ու կխորանա:

Խորհրդարանում ներկայացված ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչներն արտահայտել են իրենց տեսակետները ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող առաջիկա իրավական փաստաթղթի վերաբերյալ եւ կարեւորել են ՀՀ-ԵՄ երկխոսության շարունակականությունը: Նշվել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը: Քննարկվել է ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի տնտեսական ռեժիմները համադրելու հարցը: Կարեւորվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններում ԵՄ-ի կողմից Հայաստանի նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am