National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.10.2014
Խորհրդարանական լսումներ՝ «Մշտական հանձնաժողովների դերը օրենսդրական գործընթացում. միջազգային փորձ» թեմայով
1 / 3

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ հոկտեմբերի 28-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «Մշտական հանձնաժողովների դերը օրենսդրական գործընթացում. միջազգային փորձ» թեմայով: Լսումների ժամանակ հիմնական զեկույցով հանդես են եկել Պառլամենտական կարողությունների զարգացման փորձագետ Ալիստար Դոհերտին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետ, Հանրային իրավունքի պրոֆեսոր Ալան Փեյջը:

Ալիստար Դոհերտին իր զեկույցում անդրադարձել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում մշտական հանձնաժողովների դերին: Նա նշել է, որ Միացյալ Թագավորության խորհրդարանում հանձնաժողովի խնդիրն է լիագումար նիստի ժամանակ նախագծում փոփոխություն կատարելուց հետո կառավարությանը ստիպել պաշտպանելու իրենց տեսակետը: Մեծ Բրիտանիայում օրենսդրական նախաձեռնությամբ կարող է հանդես գալ նաեւ մշտական հանձնաժողովը, ինչը նշանակում է, որ խորհրդարանն արտոնյալ կարգավիճակ է ստեղծում հանձնաժողովի կամ նրա անդամներից յուրաքանչյուրի համար: Բացի այդ հանձնաժողովը լիազորված է օրենքի նախագծում որոշակի փոփոխություններ կատարել, ինչը կառավարության անդամներին ստիպում է ավելի ուշադիր լինել իրենց կատարած գործի հանդեպ: Փորձագետը նշել է նաեւ, որ Մեծ Բրիտանիայում գոյություն ունի մշտական հանձնաժողովների երկու տեսակ` օրենսդրական եւ վերահսկողական:

ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր զեկույցում կարեւորել է հանձնաժողովների ֆինանսավորման անհրաժեշտությունը: Պատգամավորը ներկայացրել է տարբեր եվրոպական երկրներում առկա փորձը՝  նկատելով, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում, մշտական հանձնաժողովները ֆինանսավորվում են: Նրա կարծիքով՝ այդպես հանձնաժողովին տրվում է աշխատելու հնարավորություն: Անդրադառնալով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների թվին՝ նա այն ուռճացված չի համարել, քանի որ ըստ ՀՀ Սահմանադրության՝ կա 12 մշտական հանձնաժողով ունենալու իրավունք: Ըստ նրա՝  կան հանձնաժողովներ, որոնք կարող են միավորվել:

Հանրային իրավունքի պրոֆեսոր Ալան Փեյջն իր զեկույցում նշել է, որ հանձնաժողովներն անբաժանելի են շատ օրենսդիրների աշխատանքային գործունեությունից: Նրա դիտարկմամբ` մշտական հանձնաժողովներն ունեն կարեւոր առավելություններ` մասնագիտացվածության, մանրակրկիտ ուսումնասիրության, խորհրդատվության եւ հանրության ներգրավման առումներով: Օրինակ՝  Ֆրանսիայում հանձնաժողովն իր քննարկման արդյունքում կարող է մերժել նախագիծը կամ ընդունել այն` փոփոխություններով, լրացումներով կամ առանց դրանց: Պորտուգալիայում հանձնաժողովները պատասխանատու են օրինագծերի նախնական քննարկումների համար, իսկ Սերբիայում Ազգային ժողովի կողմից օրինագծի քննարկմանը նախորդում է դրա ուսումնասիրությունը իրավասու հանձնաժողովի կողմից: Այստեղ հանձնաժողովները կարող են անցկացնել օրինագծերի հանրային լսումներ:

Բանախոսները հանդիպման ժամանակ պատասխանել են նաեւ հնչեցված հարցերին:


17.06.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի հունիսի 17-ին` ժամը 15:00-ին, 214 սրահում:...

17.06.2024
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին,  կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ հղմամբ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am