National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
25.10.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պարգեւատրել է
1 / 7

Հոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը «Իրավունք» թերթի 25-ամյա հոբելյանի առթիվ պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին ՀՀ ԱԺ պատվո մեդալով, իսկ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին, «Իրավունք» լրատվական կայքի պատասխանատու Արմենուհի Հակոբյանին եւ լրագրողներ Հրանտ Սարաֆյանին ու Իլոնա Ազարյանին՝ ՀՀ ԱԺ պատվոգրերով:

Շնորհավորելով «Իրավունք» թերթի աշխատակազմին հոբելյանի առթիվ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ «Իրավունքը» անկախության ուղեկիցն է եւ ինչ-որ տեղ նաեւ անկախության խորհրդանիշերից մեկը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ ավելի քան քառորդ դար «Իրավունք» թերթը լրագրողական տարբեր ժանրերի միջոցով տարեգրում է Հայաստանի նորօրյա պատմությունը՝ իրացնելով ազատ խոսքի սահմանադրական իրավունքը, հասարակությանը հնարավորություն տալով օգտվել տեղեկացված եւ իրազեկված լինելու իրավունքից: Գալուստ Սահակյանը կարեւորել է այն փաստը, որ «Իրավունքին» հաջողվել է պահպանել արդիականության սթափ զգացողությունը, իրականության ողջամիտ ընկալումը, իրավիճակը խորը վերլուծելու ձգտումը եւ միտումը: ՀՀ ԱԺ նախագահը թերթի աշխատակազմին մաղթել է անսպառ եռանդ լրագրողական առաքելության իրականացման գործում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, շնորհակալություն հայտնելով պարգեւատրման համար, նշել է, որ թերթը հավատարիմ է իր որդեգրած ազգային գաղափարախոսությանը եւ չի խորշում հասարակական կյանքի իրադարձությունները անաչառորեն արտացոլելուց: Նա հույս է հայտնել, որ «Իրավունք» թերթը հնարավորություն կունենա շարունակելու իր առաքելությունը՝ պահանջված լինելով հասարակության տարբեր խավերի կողմից:


06.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կհրավիրի հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում նիստ կգումարի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am