National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.10.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կլոդ Հեշի հետ
1 / 2

Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության պետությունների խորհրդի առաջին փոխնախագահ Կլոդ Հեշի հետ:

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-շվեյցարական հարաբերությունների ներկա մակարդակը: Նա արձանագրել է, որ երկկողմ համագործակցության հարցում առանձնահատուկ տեղ է վերապահվում խորհրդարանական կապերին: Զրուցակիցները երկուստեք կարեւորել են պատգամավորական բարեկամության խմբերի ծավալած ակտիվ եւ արդյունավետ գործունեության շարունակականությունը, ինչպես նաեւ փոխայցերի անհրաժեշտությունը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Շվեյցարիայի հավասարակշռված դիրքորոշումը հիմնախնդրի հարցում: Նա գոհունակությամբ նշել է, որ 2012 թվականին Հայաստան այցելած հայ-շվեյցարական բարեկամության խումբը մեկնել է նաեւ Լեռնային Ղարաբաղ: ԱԺ փոխնախագահը նկատել է՝ շվեյցարացի պատգամավորների քայլը վերահաստատել է, որ Շվեյցարիան հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության ջատագով: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Արցախ այցելած յուրաքանչյուր պատվիրակություն կամ անձ հնարավորություն ունի ականատես լինելու ԼՂՀ փաստացի անկախ պետություն լինելու իրողությանը, որի ժողովուրդը պայքարում է իր ինքնորոշման իրավունքի ճանաչման համար:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Ցյուրիխի միջնորդությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում: Նա նկատել է, որ Թուրքիան շարունակում է մերժել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը եւ խոսել նախապայմանների լեզվով:

Էդուարդ Շարմազանովն իր երախտագիտությունն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից բանաձեւի ընդունման համար: Նա նշել է, որ նման ոճրագործությունների ճանաչումը եւ դատապարտումը կարեւոր է դրանց hետագա կանխարգելման համար: ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել առաջիկայում Ժնեւի Արիանա այգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հիշատակի լապտերներ»  հուշարձանի տեղադրման կապակցությամբ:

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը Կլոդ Հեշին հրավիրել է մասնակցելու Երեւանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am