National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.10.2014
Գրքի շնորհանդես Մատենադարանում
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է Թաթուլ Մանասերյանի «Տնտեսական անվտանգություն. ռազմավարության ուրվագծեր» գրքի շնորհանդեսին, որը տեղի է ունեցել Մատենադարանում: Գրքի շնորհանդեսին մասնակցել են նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, տնտեսագետներ, գիտնականներ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Թաթուլ Մանասերյանին գրքի լույսընծայման առթիվ՝ նշելով, որ հեղինակը բազմաթիվ աշխատությունների, հոդվածների հեղինակ է, ով կատարում է անկողմնակալ վերլուծություններ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ Թաթուլ Մանասերյանն անդրադարձ է կատարել տնտեսության ուղենիշային մոտեցումներին: ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հեղինակի՝ այս գրքին նախորդող հոդվածներն ու աշխատությունները իրենց տեղն են գտել տնտեսագիտության գրադարանում:

Թաթուլ Մանասերյանը ներկայացրել է գրքում տեղ գտած հիմնական կոնցեպցիաները՝ նշելով, որ ինքը արարող, ստեղծագործ հայ ժողովրդի մի մասնիկն է, եւ այս գրքի ստեղծման համար պահանջվել է քսան տարի:

Այնուհետեւ ներկաները ջերմորեն խոսել են հեղինակի եւ գրքի մասին՝ այսպիսի գրքի հրատարակումը համարելով ուրախալի եւ սպասված:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am