National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
08.10.2014
Ծրագրային բյուջետավորման վերաբերյալ քննարկումներ խորհրդարանում
1 / 4

Հոկտեմբերի 8-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի ու ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ծրագրային բյուջետավորման վերաբերյալ մասնագիտական քննարկում, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ արդարադատության, ՀՀ ֆինանսների նախարարությունների, ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակիցներ եւ փորձագետներ: Սեմինարը կազմակերպել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի շրջանակներում եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ):
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրել է, որ քննարկման նպատակն է խորացնել ծրագրային բյուջետավորման վերաբերյալ մասնակիցների իմացությունը, բացահայտել խնդիրները: Այդ նպատակով նախատեսվում է տարեկան երկու անգամ կազմակերպել նման քննարկումներ՝ բյուջետային քննարկումներից առաջ եւ հետո:
ԳՄՀԸ փորձագետ Սուրեն Պողոսյանը մասնակիցների քննարկմանն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ դատախազության, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ծրագրային բյուջետավորման ուսումնասիրության ցուցանիշները, նշել թերությունները:
Նույն օրը տեղի է ունեցել ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ մասնագիտական քննարկումը՝ ծրագրային բյուջետավորման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԱԺ մշտական հանձնաժողովների փորձագետներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Վերահսկիչ պալատի աշխատակիցներ: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն իր խոսքում նշել է, որ քննարկման նպատակն է բարձրացնել ծրագրային բյուջետավորման գիտելիքների մակարդակը համապատասխան ոլորտներում:
ԳՄՀԸ փորձագետ Էդվարդ Սաֆարյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի, դրանց կառուցվածքի, ընթացիկ բյուջետավորման փաստաթղթերում օգտագործվող ԿՀՑ-ները: Պարոն Սաֆարյանը ներկայացրել է նաեւ 2014թ. պետական բյուջեի ծախսերի գյուղատնտեսության ոլորտի ծրագրային դասակարգման եւ ոչ ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը: Այնուհետեւ փորձագետները ներկայացրել են առաջարկներ, որոնք վերաբերել են գյուղատնտեսության ոլորտի՝ պետական բյուջեից հատկացվող ծախսերի ծրագրային դասակարգման կառուցվածքին, ոլորտի ոչ ֆինանսական ցուցանիշներին, ծրագրերի անձնագրերին, օգուտների եւ ծախսերի վերլուծությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am