National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.10.2014
Հանդիպում «Երիտասարդները երիտասարդների համար» ծրագրի մասնակիցների հետ
1 / 2

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպել է «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության «Երիտասարդները երիտասարդների համար» ծրագրի մասնակիցների հետ: Ողջունելով երիտասարդներին Ազգային ժողովում՝ պարոն Դավթյանը նշել է, որ քաջատեղյակ է «Ապագան քոնն է» ՀԿ ակտիվ եւ արդյունավետ գործունեությանը: Հանդիպմանը ծավալված անմիջական զրույցի ընթացքում երիտասարդները իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Արտակ Դավթյանին: Անդրադառնալով բուհական ընդունելության քննություններին եւ շտեմարաններին՝ պարոն Դավթյանը նշել է, որ բուհ ընդունվելը պետք է դյուրին լինի, իսկ ավարտելը՝ դժվար, քանի որ բուհում սովորելը եւ մասնագիտություն ձեռք բերելը լուրջ ջանքեր պահանջող գործընթաց է:

Խոսելով հանրակրթական դպրոցում շախմատի եւ ազգային երգ ու պարի դասավանդման մասին՝ Արտակ Դավթյանը նշել է, որ շախմատային տարրական գիտելիքների եւ ազգային մշակույթի իմացությունն անհրաժեշտ է ցանկացած տարիքում:

Անդրադառնալով դպրոցում լեզուների եւ հատկապես հայոց լեզվի դասավանդմանը՝ պարոն Դավթյանը նշել է, որ հայոց լեզուն հայ ժողովրդի ինքնության հիմքն է, պաշտամունքի առարկան: Նա խորհուրդ է տվել արտասահմանյան գրականություն ընթերցելիս ուշադրություն դարձնել հայերենով թարգմանության ճոխությանը, լեզվական նրբերանգներին, որոնք խոսում են մեր լեզվի հարստության մասին: Հանդիպման ավարտին Արտակ Դավթյանն իր բարեմաղթանքներն է հղել երիտասարդներին՝ խորհուրդ տալով ճիշտ օգտագործել ժամանակը, գիտելիքների հարուստ պաշար կուտակել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am