National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.10.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրվա առթիվ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել կինոյի եւ թատրոնի հայտնի դերասան, Հայաստանի, Ռուսաստանի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Արմեն Ջիգարխանյանին` ծննդյան օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն Ջիգարխանյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
 
Օժտված լինելով ստեղծագործական մեծ ներուժով ու տաղանդով՝ Դուք դեռ խորհրդային տարիներից սկիզբ առնող արգասաբեր գործունեությամբ եւ տպավորիչ արվեստով տասնամյակներ շարունակ հայկական ու ռուսաստանյան մշակույթի անբաժանելի մասն եք:

Դուք մարմնավորել եք հիշարժան շատ կերպարներ կինոյում ու թատրոնում՝ Ձեր վարպետությունը ցուցադրելով տարբեր ժանրերում ու տարբեր պլանի դերերում: Կայանալով նաեւ որպես տաղանդավոր ռեժիսոր՝ երկար տարիներ ղեկավարում եք Ձեր իսկ ստեղծած Մոսկվայի դրամատիկական թատրոնը, որն իր արժանի տեղն ունի մշակութային կյանքում եւ որը, դերասանական տաղանդին զուգահեռ, նաեւ Ձեր՝ փորձառու մանկավարժ եւ հաջողակ ռեժիսոր լինելու վկայությունն է:

Համոզված եմ, որ այսուհետ եւս Ձեր եռանդն ու էներգիան ծառայելու են կինոյի ու թատրոնի էջերը հարստացնելուն:

Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն Ջիգարխանյան, առողջություն, ստեղծագործական նոր հաջողություններ եւ ամենայն բարիք»:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am