National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
24.09.2014
ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 3

Սեպտեմբերի 24-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծառայությունների եւ ապրանքների գնումների ուղղությամբ ՎՊ իրականացրած վերահսկողության արդյունքները: Նիստին մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը եւ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

ՎՊ մասնագիտական հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Հակոբյանը նշել է, որ ՎՊ կողմից ուսումնասիրվել են մի շարք ծրագրեր եւ վերահսկողության արդյունքներով որոշ խախտումներ ու անհամապատասխանություններ են արձանագրվել հիմնականում «Հատուկ կրթություն» եւ «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրերի մասով:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ վերահսկողության ընթացքում արձանագրված բոլոր խախտումների եւ թերությունների վերացման եւ հետագայում դրանց բացառման նպատակով ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, ի տարբերություն մյուս պետական մարմինների, ցուցաբերել է կառուցողական մոտեցում: Ըստ ՎՊ նախագահի՝ «Վերահսկիչ պալատ եւ վերահսկվող օբյեկտ» համագործակցության շնորհիվ բացահայտված շատ խնդիրներ վերահսկողության ընթացքում ստացել են իրենց լուծումները:

ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը անդրադարձել է ՎՊ բացահայտումներին եւ դպրոցներում առկա խնդիրներին:

ԱԺ պատգամավորները եւ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները եւս հաշվետվության վերաբերյալ ներկայացրել են իրենց նկատառումները: Նրանք անդրադարձել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի բացթողումներին, գնումների գործընթացում առկա խնդիրներին:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am