National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
23.09.2014
Հանդիպում խորհրդարանում
1 / 1

Սեպտեմբերի 23-ին Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպեց «Իրան-Հայաստան բարեկամության միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադռեզա Դամավանդիին եւ նրան ուղեկցող անձանց:

Գործադիր տնօրենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, մանրամասներ ներկայացրեց հասարակական կազմակերպության գործունեության, նպատակների եւ ծրագրերի վերաբերյալ: Նշվեց, որ կազմակերպությունը հիմնադրվել է յոթ տարի առաջ, նրա հիմնական նպատակն է սերտացնել եւ զարգացնել երկու բարեկամ ժողովուրդների միջեւ առկա քաղաքական, մշակութային եւ տնտեսական կապերը: Նախատեսվում է ընդլայնել փոխայցերը, ինչը կնպաստի երկու ժողովուրդների առավել փոխճանաչմանը:

«Հայաստան-Իրան բարեկամական խմբի» ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ողջունելով եւ երկկողմ նպաստավոր գնահատելով հասարակական կազմակերպության նպատակները, նշեց, որ թեեւ հայ-իրանական բարեկամությունը գալիս է դարերի խորքից, Իրանում էլ կա մեծաթիվ հայ համայնք, այնուամենայնիվ շփումներն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու եւ ընդլայնելու անհրաժեշտություն կա:

Հեռանկարային համարելով հասարակական կազմակերպության նպատակները, Վահրամ Բաղդասարյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել «Իրան-Հայաստան բարեկամության միության» ծրագրերի իրականացմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am