National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
30.06.2004
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Բուլղարիայի Հանրապետություն

  ԲՀ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորածպատվիրակությունը հունիսի 30եւին մեկնեց Պլովդիվ։ Հինդլիյանների տանը Պլովդիվի համայնքի եւ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի միջեւ բարեկամական կապերի եւ համագործակցության մասին համաձայնագիր ստորագրվեց։ Բուլղարական կողմից համաձայնագիրը ստորագրեց Պլովդիվի քաղաքապետ Իվան Չոմակովը, հայկական կողմից՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Ըստ համաձայնագրի՝ Գյումրին եւ Պլովդիվը դարձան քույր քաղաքներ եւ պարտավորվեցին համագործակցության զարգացման անհրաժեշտ պայմաններ ստեղծել՝ առաջնորդվելով 2 երկրների օրենսդրություններով, հավասարության, գործընկերության եւ փոխշահավետության սկզբունքներով։ Կողմերը ջանքեր կներդնեն տնտեսավարող սուբյեկտների համատեղ արտադրական, գործարար, առեւտրային եւ տնտեսական գործունեության այլ տեսակների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով, իրենց իրավասությունների շրջանակներում կնպաստեն համատեղ ձեռնարկությունների, ֆինանսաարդյունաբերական խմբերի, առեւտրային տների եւ կառույցների ստեղծման համար, նաեւ՝ 3՟-րդ կողմի մասնակցությամբ, միջոցներ կձեռնարկեն կրթության, գիտության, տեխնիկայի բնագավառներում համագործակցության զարգացման համար՝ գիտնականների, մասնագետների, ինժեներատեխնիկական աշխատողների, ուսուցիչների, ստաժորների փոխանակման, համատեղ գիտական միջոցառումների, ցուցահանդեսների, գիտահետազոտական, փորձարարանախագծային աշխատանքների կազմակերպման ճանապարհով պայմաններ կստեղծեն մշակույթի, արվեստի, սպորտի, զբոսաշրության բնագավառներում համագործակցության զարգացման համար, կօժանդակեն ցուցահանդեսների, թատերական եւ համազգային ներկայացումների, համատեղ մարզական միջոցառումների կազմակերպմանը։ Այդ խնդիրները լուծելու համար կստեղծվի աշխատանքային խումբ։ Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրվելուց եւ համապատասխան մարմիններում հաստատվելուց հետո եւ գործում է անժամկետ։

Պլովդիվի սուրբ Գեւորգ հայկական եկեղեցու բակում պլովդիվահայերի հետ ջերմ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ հայ ժողովուրդը բազում դժվարություններ ու դառնություններ է տեսել եւ սփռված է ամբողջ աշխարհում։ Աշխարհասփյուռ հայությանը միասնականացնում է հայոց եկեղեցին, հավատը առ Հայաստան եւ սերը։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր չեն կորցրել հայի հոգին, պահպանել են իրենց սերը եւ հավատը դեպի Հայաստան եւ այն մարդկանց, ովքեր սփյուռքում կենդանի են պահում հայոց դպրոցը, հայ մշակույթը, հայոց եկեղեցին։ Դուք շատ մեծ գործ եք անում։ Մենք խոնարհվում ենք ձեր առջեւ»,-ասաց ՀՀ ԱԺ նախագահը եւ իրշնորհակալությունն ուղղեց Բուլղարիայի իշխանություններին, որ աջակցում են Բուլղարիայի հայ համայնքի կյանքին։

Պլովդիվում պատվիրակության անդամները եղան «Ագրիա» եւ «Ալեն Մակ» գործարաններում։«Ագրիան» 1932 թվականից գործող ձեռնարկություն է, որ մասնագիտացել է բույսերի պաշտպանիչ միջոցների արտադրության մեջ։ Արտադրանքի հիմնական մասը արտահանվում է Ռուսաստան, Ուկրաինա, 30%-ը՝ Եվրամիության երկրներ։ Հանդիպման ընթացքում Հայաստանի շուկայի ուսումնասիրության եւ համագործակցության պայմանավորվածություն ձեռքբերվեց։

«Ալեն Մակը» Եվրոպայում եւ աշխարհում հայտնի պարֆյումերիայի արտադրության ձեռնարկություն է, որի արտադրանքը սպառվում է նաեւ Հայաստանում՝ տարեկան 280.000 դոլարի։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հոկտեմբերին «Ալեն Մակի» ղեկավարները կայցելեն Հայաստան՝ ուսումնասիրելու հայկական շուկան եւ մասնավորապես խորդենու արտադրության հնարավորությունները, որը հեռանկարային համարվեց՝ իբրեւ բուսայուղերից լավագույնը պարֆյումերիայի արտադրության մեջ։

Նույն օրը պատվիրակությունը վերադարձավ Սոֆիա։

Հուլիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կհանդիպի Բուլղարիայի վարչապետ Սիմոն Սաքս՟-Կոբուրգ՟-Գոտտսկու հետ։

       


30.06.2004
Հանդիպում Բուլղարիայի նախագահի հետ
Հունիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովը։Բուլղարիայի նախագահը նշեց, որ ծանոթացել է այցի ծրագրին եւ գտնում է, որ հագեցած ու հետաքրքիր հանդիպումներին կարող են հետեւել նույնքան հետաքրքիր եւ հագեցած ծրագրեր։ Նա ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am