National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
30.06.2004
Հանդիպում Բուլղարիայի նախագահի հետ

Հունիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովը։

Բուլղարիայի նախագահը նշեց, որ ծանոթացել է այցի ծրագրին եւ գտնում է, որ հագեցած ու հետաքրքիր հանդիպումներին կարող են հետեւել նույնքան հետաքրքիր եւ հագեցած ծրագրեր։ Նա իր ողջույնները փոխանցեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ նախնական պայմանավորվածության համաձայն՝ նշեց, որ հոկտեմբերին պատասխան այցով կգա Հայաստան։

Հանդիպման ընթացքում փոխըմբռնման մթնոլորտում կարեւորվեց քաղաքական, տնտեսական,մշակութային համագործակցության շարունակումը, մանրամասնվեցին ոլորտները։ Նշվեց, որ ապրանքաշրջանառության աճի ներուժ ունեն երկու երկրներն էլ, կարեւորվեց ռեգիոնալ համագործակցության ընդլայնումը՝ նոր քաղաքների եւ մարզերի ընդգրկումով, երկու մայրաքաղաքներում բացվելիք մշակութային կենտրոնները կնպաստեն գիտակրթական եւ մշակութային ծրագրերի իրականացմանը, Սոֆիայի համալսարանում կբացվի հայագիտության ամբիոն։ Փոխադարձաբար կարեւորվեց Հայաստանի ընդգրկումը ՏՐԱՍԵԿԱ ծրագրում, որտեղ

Բուլղարիան առանցքային նշանակություն ունեցող երկիր է։ Ընդգծվեց եվրաինտեգրման ճանապարհին Բուլղարիայի փորձի օգտագործման կարեւորությունը։ Պարոն Պրվանովը իր պատրաստակամությունը հայտնեց բոլոր ծրագրերում աջակցել Հայաստանի հետ բարեկամական կապերի խորացմանը։ Կարեւորվեց նաեւ Հարավկովկասյան կոնֆլիկտների կարգավորման ընթացքում բալկանյան փորձի օգտագործումը։

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ այլ հարցեր։


30.06.2004
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Բուլղարիայի Հանրապետություն
  ԲՀ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորածպատվիրակությունը հունիսի 30եւին մեկնեց Պլովդիվ։ Հինդլիյանների տանը Պլովդիվի համայնքի եւ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի միջեւ բարեկամական կապերի եւ համագործակցության մասին համաձայնագիր ստորագրվեց։ Բուլղարական կողմից հա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am