National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.09.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունեց ֆրանսիացի խորհրդարանականներին
1 / 3

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ալեն Ներիի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ խմբի անդամ Մնացական Մնացականյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով ֆրանսիացի գործընկերների այցը Հայաստանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ շարունակում են դինամիկ զարգանալ, ինչը մասնավորապես պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ Հայաստանի համար հույժ կարեւորություն ունեցող ԼՂ հակամարտությունում Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից մեկն է:

Հանդիպման ընթացքում, այլ հարցերից բացի, զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին:

Պարոն Շարմազանովը, անդրադառնալով ֆրանսիացի սոցիալիստների՝ օրեր առաջ Հայաստան կատարած այցին, կարեւորեց նրանց այն հայտարարությունները, ըստ որոնց՝ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, ինչպես նաեւ այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ներգրավվի որպես բանակցային կողմ:

ԱԺ փոխնախագահը նկատեց, որ ֆրանսիացի պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն լսելի է դարձնում Արցախի ժողովրդի ձայնը Եվրոպայում, ով պայքարում է իր ազատության, արդարության եւ ինքնորոշման իրավունքի ճանաչման համար:

Պատվիրակության ղեկավար Ալեն Ներին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ ԼՂՀ կատարած իրենց այցը անհրաժեշտ է դիտարկել մարդու եւ ժողովուրդների իրավունքների, ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության տեսանկյունից, որը կարեւորում են որպես ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի անդամ երկիր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am