National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.06.2014
Ազգային ժողովը սկսեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 10

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովը գումարեց արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հունիսի 17-ին վախճանված «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ակտիվ հասարակական, քաղաքական գործիչ Սամվել Գեւորգյանի հիշատակը:

ԱԺ նախագահը քվեարկության դրեց արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգի եւ մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին ԱԺ որոշման նախագծերը, որոնք ընդունվեցին Ազգային ժողովի կողմից: Քվեարկությամբ խորհրդարանը չընդունեց մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին ԱԺ որոշման նախագիծը եւ  առաջին ընթերցմամբ քննարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց ՀՀ Նախագահի առարկությամբ Ազգային ժողով վերադարձված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նախարարը նշեց, որ  ՀՀ Նախագահը առարկել է եւ օրենքի ստորագրումը համարվել է ոչ նպատակահարմար, քանի որ ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի ընթացիկ քառօրյայում նախատեսվում էր «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը:

Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասի» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Նա նշեց, որ օրինագծի ընդունմամբ կնվազեցվեն ճանապարհային երթեւեկության կանոնների հաճախակի խախտումների համար սահմանված տուգանքների չափերը? հաշվի առնելով վարչական տուգանքների չափերի անհամաչափությունը վարչական իրավախախտման հանրային վտանգավորության աստիճանի հետ: Հիմնական զեկուցողն ասաց, որ կատարված ուսումնասիրությունների ընթացքում անհրաժեշտություն է առաջացել խստացնել որոշ վարչական իրավախախտումների համար սահմանված վարչական տույժերը` ընդունելով հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաեւ այլ անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը:

Օրինագծի վերաբերյալ հարցադրումներում ԱԺ պատգամավորներն անդրադարձան երթեւեկության կանոնների համար սահմանված տուգանքների վերանայման պատճառներին, արագաչափ սարքերի գործածումից հետո պատահարների վիճակագրությանը, սարքերի տեղադրման վայրն առավել տեսանելի դարձնելուն, օրենքի՝ ուժը մեջ մտնելու ժամկետներին, տուգանքները չվճարելու դեպքում տույժերի կիրառման մեխանիզմներին, տուգանքների եւ խախտումների համաչափությանը եւ տեխնիկական կանոնակարգում պահանջող մի շարք այլ խնդիրների, որոնց վերաբերյալ Արթուր Օսիկյանը պարզաբանումներ ներկայացրեց:

Օրենքի նախագծի վերաբերյալ  տեղի ունեցավ մտքերի փոխանակություն:

Ամփոփիչ ելույթում հիմնական զեկուցող Արթուր Օսիկյանը շնորհակալություն հայտնելով շահագրգիռ  քննարկման համար՝ անդրադարձավ հնչած տեսակետներին եւ հարցադրումներին,  տվեց պարզաբանումներ:

Հաջորդիվ խորհրդարանը քննարկեց «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին», «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին», «Կերի մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 Նա տեղեկացրեց, որ փաթեթի նպատակն է ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցնել Մաքսային միության օրենսդրության դրույթներին: Բացի այդ՝ կարգավորվում են  այնպիսի հարցեր, որոնք ոլորտում առկա են, սակայն կանոնակարգված չեն ՀՀ  գործող օրենսդրությամբ:     Սահմանվում են ոլորտում  միասնական վերահսկողական քաղաքականության իրականացման մեխանիզմները:

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի նախագծի նպատակն է  կարգավորել սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, սննդի շղթայի եւ առեւտրի ու հանրային սննդի ոլորտում ծառայությունների մատուցման փուլերում անվտանգության հետ առնչվող հարաբերությունները, ինչպես նաեւ ամրագրում է պետության կողմից նախատեսվող մարդու առողջության պաշտպանության երաշխիքները սննդամթերքի եւ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի վնասակար ու վտանգավոր ազդեցությունից:

Սերգո Կարապետյանին ուղղվեցին հարցեր, որոնք վերաբերում էին սննդամթերքի անվտանգության ապահովմանը, իրականացվող վերահսկողության մեխանիզմներին, սննդամթերքում  վնասակար նյութերի առկայությանը, ժամկետանց սննդամթերքի նկատմամբ վերահսկողության սահմանմանը եւ այլն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am