National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.06.2014
Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հինգերորդ նիստը Ազգային ժողովում
1 / 5

Հունիսի 11-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ հայ-ռուսական խորհրդարանական ակումբի՝ «Ոչ կառավարական կազմակերպությունները որպես պետական քաղաքականության իրականացման միջոց» թեմայով հինգերորդ նիստը:

Նիստին մասնակցում  էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների եւ տեղեկատվության  միջոցների ներկայացուցիչներ: Միջոցառման հյուրերն էին  «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը եւ Արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների եւ նախաձեռնությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Վերոնիկա Կրաշեննինիկովան:

Բացման խոսքում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ-ռուսական խորհրդարանական ակումբը կարճ ժամանակում դարձել է բազում արդիական խնդիրների քննարկման, մտքերի փոխանակության, բանավեճերի հարթակ, ինչը նպաստում է բարձրացրած խնդիրների արդյունավետ լուծմանը:

Քննարկման ժամանակ կարեւորվեց եվրասիական ինտեգրման գործում ոչ կառավարական կազմակերպությունների դերը, անդրադարձ եղավ այդ կազմակերպությունների գործունեությունը պետականորեն կարգավորելու անհրաժեշտությանը, տեղեկատվական միջոցների եւ քաղաքացիական հասարակության փոխգործակցությանը, տեղեկատվական միջոցների աշխատանքի արդյունավետության բարձրացման մեխանիզմներին, այս ոլորտում միջազգային լավագույն փորձի կիրառմանը, եվրասիական ինտեգրման պայմաններում պետական տեղեկատվական քաղաքականությանը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am