National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.05.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Լեհաստանի դեսպանին
1 / 1

Մայիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Հանդիպմանը ներկա էր Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը:

Դեսպանը Լեհաստանի քաղաքական ղեկավարության եւ իր անունից շնորհավորեց Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ փոխանցեց Սեյմի եւ Սենատի նախագահների բարեմաղթանքները եւ պաշտոնական հրավերը հունիսի 4-ին Վարշավայում մասնակցելու Լեհաստանում կայացած առաջին ազատ ընտրությունների անցկացման 25-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների եւ հրավերի համար` ԱԺ նախագահը բարձր գնահատեց երկու երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսության մակարդակը եւ նշեց, որ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման համար առկա են բոլոր նախադրյալները: «Հայ եւ լեհ ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը դարերի պատմություն ունեն, ինչը լավ հիմք է ստեղծում այսօրվա միջպետական հարաբերությունների զարգացման համար»,-նշեց ԱԺ նախագահը:

Հանդիպման ընթացքում կարեւորվեց միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը, փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am