National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.05.2014
Քննարկում ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 6

Մայիսի 20-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» թեմայով աշխատաժողով: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ներկայացնելով աշխատաժողովի թեման, նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին արհեստական ընդհատումը դարձել է հաճախակի երեւույթ: Պարոն Բաբլոյանի խոսքով՝ պետք է քննարկել խնդիրը եւ փորձել լուծումներ տալ դրան նաեւ օրենսդրորեն: Նա նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը նախաձեռնում է թեմային վերաբերող նախագիծ: Ըստ պարոն Բաբլոյանի` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները կհանգեցնեն չարաշահումների, կավելանան կոռուպցիոն ռիսկերը, այդ իսկ պատճառով իրենք խնդրել են, որ ՄԱԿ-ի համապատասխան կառույցը որոշակի տեղեկատվություն տրամադրի, որպեսզի ուսումնասիրեն իրավիճակը աշխարհում եւ միասին արդյունավետ ուղիներ գտնեն խնդրի կարգավորման համար:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշեց, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նախաձեռնած հետազոտությունը հաստատում է, որ Հայաստանում վերջին տարիներին առկա է հղիության սեռով պայամանավորված արհեստական ընդհատման երեւույթը: Հայաստանյան ընտանիքների մի մասը աղջիկ երեխաների դեպքում աբորտի միջոցով ընդհատում է հղիությունը, ինչի հետեւանքով Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը` 2012-ին կազմելով 114 տղա 100 աղջիկ: Մինչդեռ բնական է համարվում 102-ից 106 տղա` 100 աղջիկ հարաբերակցությունը: Գարիկ Հայրապետյանը տեղեկացրեց, որ «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» թեմայով հետազոտություն իրականացվել է 2012թ. հունիսից մինչեւ 2013 թվականի հունվար ամիսը: Նա նաեւ ներկայացրեց այն երեք հիմնական պատճառները, որոնք Հայաստանում հանգեցնում են պտղի արհեստական ընդհատման. հայաստանյան հասարակությունը բնույթով հայրիշխանական է եւ տղա երեխաներին գերադասում է աղջիկներից, ապագա ծնողները նախապես իմանում են երեխայի սեռը եւ խուսափում են աղջիկ երեխայից, ինչպես նաեւ զույգերը ցանկանում են քիչ երեխաներ ունենալ: Նրա խոսքով` նորածինների սեռերի հարաբերակցությունը Հայաստանի տարբեր մարզերում տատանվում է` Սյունիքում, օրինակ, այն չափավոր մակարդակի վրա է, իսկ Գեղարքունիքում արական սեռի նորածինների գերակշռությունն այսօր բարձր է:

Քննարկմանը ներկա պատգամավորները հարցեր ուղղեցին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին, որոնք հիմնականում վերաբերում էին վիճակագրությանը, արհեստական ընդհատման դեպքերի տոկոսային հարաբերությանը, այն խնդրին, որ պետք է սեռական դաստիարակությունը երեխաները ստանան դպրոցից: Նրանք կարեւորեցին խնդրի վերաբերյալ ճիշտ քարոզչությունը, ինչպես նաեւ արդյունավետ միջոցները, որոնցով պետք է պայքարել այդ արատավոր երեւույթի դեմ:

Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկման համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am