National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.05.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց աշակերտների հետ
1 / 2

Մայիսի 19-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով էին այցելել Գեղարքունիքի մարզի «Ծաղկունքի բաց դպրոց» հիմնադրամի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ, ովքեր ներկա գտնվեցին ԱԺ նիստին եւ հետեւեցին օրենսդրական աշխատանքին:

Աշակերտների հետ հանդիպեց եւ բաց դաս անցկացրեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա, ողջունելով աշակերտներին խորհրդարանում, կարեւորեց արդեն ավանդույթ դարձած այցերը օրենսդիր մարմին, շփումները պատգամավորների հետ, մասնակցությունը ԱԺ լիագումար նիստերին: ԱԺ նախագահը հորդորեց աշակերտներին լավ սովորել, հարգել ծնողներին, սիրել հայրենիքը եւ նպաստել նրա հզորացմանը:

Աշակերտներն Աժ նախագահի հետ զրուցեցին իրենց հետաքրքրող հարցերի մասին, որոնք վերաբերում էին ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականությանը, կրթական բարեփոխումներին, արտագաղթին, սահմանամերձ գյուղերին եւ այլն:

Անդրադառնալով՝ ԼՂ հիմնախնդրին եւ դրա լուծման ուղիներին վերաբերող հարցին՝ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ ԼՂ հիմնախնդիրը կլուծվի բանակցային ճանապարհով, եւ կվերականգնվի պատմական արդարությունը:

Պատասխանելով աշակերտի՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ Գալուստ Սահակյանը կարեւորեց միջազգային հանրության ակտիվությունն այս հարցում: Նա նշեց, որ քսանից ավելի երկրներ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, եւ հույս հայտնեց, որ մինչեւ հարյուրամյա տարելիցը դրական տեղաշարժեր կլինեն այլ երկրներում եւս:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվեց աշակերտների հետ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am