National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.05.2014
Կին պատգամավորները քննարկեցին Հայաստանում առկա ժողովրդագրական մարտահրավերները
1 / 1

Մայիսի 15-ին Ազգային ժողովում անցկացվեց քննարկում, որը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի կողմից՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ տարբեր խմբակցություններ ներկայացնող կին պատգամավորները, ովքեր քննարկեցին Հայաստանում առկա ժողովրդագրական մարտահրավերները:

Զրուցակիցները խոսեցին այնպիսի կարեւոր հարցերի մասին, ինչպիսիք են բնակչության ծերացումը, նորածինների սեռերի անհամամասնությունը, հղիության արհեստական ընդհատումների բարձր մակարդակը եւ գենդերային (ընտանեկան) բռնությունը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Անպտուղ ամուսնության տարածվածության եվ պատճառագիտության կլինիկահամաճարակաբանական ուսումնասիրության» տվյալների համաձայն՝ Հայաստանում անպտղության ցուցանիշը գրեթե 17 տոկոս է, որի հիմնական վերահսկելի պատճառներն են անապահով աբորտները եւ սեռավարակներն այն դեպքում, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճգնաժամային ցուցանիշ է սահմանված 15 տոկոսը:

Կին պատգամավորները կարեւորեցին ներկայացված հարցերին թե օրենսդրական եւ թե հասարակական լուծումներ տալու հրատապությունը: Քննարկվեցին, թե ինչպես հանձնաժողովներում ունեցած իրենց դերակատարմամբ պատգամավորները կարող են աջակցել խմբին` գործողությունների համատեղ պլան մշակելու գործում:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին եւ ակնկալելով հետագա քննարկումների եւ հանդիպումների շարունակականություն, նշեց. «Անպտղությունը, սեռերի անհամամասնությունը եւ ծերացումն այն խնդիրներն են, որոնք կին պատգամավորները պետք է արծարծեն համատեղ` անկախ կուսակցական պատկանելությունից»:



06.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում նիստ կգումարի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am