National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
08.04.2014
Եվրամիության անդամ երկրների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովի շրջանակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս
1 / 3

Եվրամիության անդամ երկրների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Արեւելյան գործընկերության պետությունների խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսին:

Իր խոսքում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնավորապես նշեց. «Հայաստանի Հանրապետությունը մեծ ծավալի աշխատանք է տարել եւ հարուստ փորձ կուտակել Եվրամիության հետ վերջին տարիների ընթացքում ծավալված համագործակցության արդյունքում: Հայաստանի որոշումը` միանալու Մաքսային միությանը, ամենեւին չի նշանակում Եվրամիության եւ եվրոպական կառույցների հետ համագործակցության թուլացում կամ դադարեցում: Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին ու սկզբունքներին, եւ մենք վճռական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու եւ խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը` ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը: 2013 թ. Վիլնյուսյան գագաթաժողովում ընդունված համատեղ հայտարարությամբ Հայաստանը վերահաստատեց իր հանձնառությունը ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը եւ առաջիկայում նախատեսվում են աշխատանքներ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության նոր շրջանակի ձեւավորման շուրջ»:

Անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին՝ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Հայ եւ ուկրաինացի ժողովուրդներին դարեր շարունակ միավորում են եղբայրության եւ բազմադարյա բարեկամության ամուր կապերը: Հավատացած ենք, որ ուկրաինացի ժողովուրդը մեծ ներուժ ունի հաղթահարելու իր առջեւ ծառացած մարտահրավերները»:

Խոսելով տարածաշրջանային խնդիրների եւ, մասնավորապես, ԼՂ հիմնախմնդրի մասին՝ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ հավատարիմ է ԼՂ հակամարտության կարգավորմանը բացարձակապես խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո եւ միջազգայնորեն ճանաչված 3 սկզբունքների շրջանակում. ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում: «Մենք շարունակելու ենք մեր ջանքերը հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:  «Հայաստանը մշտապես արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման վերաբերյալ: Հայաստանը երբեւէ չի պաշտպանել միջազգային որեւէ փաստաթուղթ, որում ազգերի ինքնորոշման իրավունքը ստորադասվել է տարածքային ամբողջականության սկզբունքին: Հարկ եմ համարում շեշտել, որ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը հանդիսանում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական նպատակներից մեկը»: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am