Մարտի 31-ին Ստեփան Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի առաջարկով հանձնաժողովը որոշեց մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգել կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:
Նիստում քննարկվեցին նաեւ կազմակերպչական հարցեր, հանձնաժողովի առաջիկա ծրագրերը: