National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
24.03.2014
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 4

Մարտի 24-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Երեւանի Գուրգեն Մարգարյանի անվան համար 94 ավագ դպրոցի աշակերտներին:

Բաց դասը վարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով աշակերտներին ներկայացրեց խորհրդարանի կազմը, կառուցվածքը, օրենսդրական գործունեությունը: Նա անդրադարձավ Ազգային ժողովի գործառույթներին, խոսեց համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի մասին:

Հարցուպատասխանի ընթացքում հնչած հարցերն առնչվում էին դպրոցական ուսումնական ծրագրերին, նախամասնագիտական կրթությանը, աշակերտակենտրոն ուսուցմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը, ազգերի ինքնորոշման իրավունքին:

Պարոն Դավթյանն անդրադարձավ նաեւ աշակերտներին հուզող բուհական ընդունելության քննություններին:

Հանդիպման ավարտին աշակերտները ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվեցին եւ անմիջական զրույց ունեցան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am