National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.03.2014
Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի նիստում
1 / 4

Մարտի 21-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի երկրորդ նիստը:

Ակումբի ՌԴ կողմից պատասխանատու քարտուղար, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, համոզմունք հայտնեց, որ ակումբը կարող է լինել այն կառույցը եւ հարթակը, որտեղ խորհրդարանականները կկարողանան միասին քննարկել եվրասիական ինտեգրման գործընթացի շրջանակներում փոխադարձ հետքրքրություն ներկայացնող հարցեր եւ համատեղ ծրագրեր:

Հայ եւ ռուս խորհրդարանականները քննարկեցին մի շարք օրակարգային, ակումբի գործունեությանը վերաբերող եւ կազմակերպչական հարցեր: Նրանք անդրադարձան խորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարներին, կարեւորեցին երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների խորացումը տարբեր ոլորտներում, մասնավորապես հումանիտար, կրթության եւ մշակույթի: Նիստում անդրադարձ կատարվեց նաեւ Ուկրաինայում տիրող իրավիճակին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջարկներ ներկայացնել հաջորդ նիստի օրակարգի թեմայի վերաբերյալ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am