National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.02.2014
Աշխատանքային հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Փետրվարի 28-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային հանդիպում՝ «Արհեստակցական միությունների գործունեության երաշխիքները» թեմայով: Քննարկումներին մասնակցում էին արհեստակցական միությունների եւ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը տեղեկացրեց, որ քննարկման նպատակն է կրկին անդրադառնալ արհեստակցական միությունների գործունեությանը, կայացմանն ու զարգացմանը:

Հանձնաժողովի փորձագետները տեղեկացրին, որ մինչ այս քննարկումը հանձնաժողովը մի շարք հարդիպումներ է ունեցել շահագրգիռ կողմերի հետ, որոնք բազմաթիվ մտահոգություններ են հայտնել ոլորտի օրենսդրական խնդիրների վերաբերյալ: Նշվեց, որ այսօրվա հանդիպման նպատակն է ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ քննարկել արհմիություններին առնչվող օրենսդրական խնդիրները, մասնավորապես «Արհեստակցական միությունների մասին» օրենքը եւ Աշխատանքային օրենսգրքի մի շարք դրույթներ, որոնք խոչընդոտում են կամ չեն նպաստում արհմիությունների արդյունավետ գործունեությանը եւ համատեղ գտնել դրանց լուծումները:

Մտքերի փոխանակության ընթացքում արհմիությունների, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձան համակարգի խնդիրներին եւ ներկայացրին իրենց առաջարկներն ու տեսակետները: Նրանք անդրադարձան «Արհեստակցական միությունների մասին» օրենքի եւ Աշխատանքային օրենսգրքի միջեւ եղած հակասություններին, արհեստակցական միությունների կողմից գործատուի վրա ներազդելու իրավական լծակների բացակայությանը, արհմիություններին տրվող երաշխիքներին եւ իրավունքներին, արհմիությունների ֆինանսական կառավարման անկախությանը, աշխատանքային իրավահարաբերություններում ծագած խնդիրներին, աշխատող-գործատու վեճերի լուծման մեխանիզմներին եւ այլ խնդիրների:

Հանձնաժողովի նախագահը մասնակիցներին հորդորեց գրավոր առաջարկներ ներկայացնել, որոնց հիման վրա ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը բարեփոխելու առաջարկ կներկայացվի: Պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ առաջիկայում եւս մեկ հանդիպում կազմակերպելու:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am