National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.2.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
22.02.2014
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ ԶՈւ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցների հետ
1 / 5

Փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հանդիպել եւ ուսումնական պարապմունք է անցկացրել ՀՀ զինված ուժերի սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցների հետ, որի շրջանակներում ներկայացվել է դասախոսություն «Պաշտպանության ոլորտի սահմանադրաիրավական հիմունքները» թեմայով:

Այնուհետեւ Կորյուն Նահապետյանը պատասխանել է հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցների հարցերին:

Հանձնաժողովի նախագահը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի հետ քննարկել է ռազմական կրթության եւ ռազմական ուսումնական հաստատությունների բարեփոխումներին, հրամանատարաշտաբային դասընթացների արդյունավետության բարձրացմանը վերաբերող խնդիրներ:






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am