National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.02.2014
Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի հանդիպումները Ազգային ժողովում
1 / 2

Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի անդամները փետրվարի 18-ին հանդիպեցին Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամների հետ:

Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ճշմարիտյանը, ողջունելով բրիտանացի գործընկերների այցը Հայաստան, կարեւորեց երկու երկրների միջեւ տարբեր մակարդակներում ձեւավորված հարաբերությունների առավել սերտացումն ու համագործակցության խորացումը՝ անհրաժեշտ համարելով դրանք բարձրացնել նոր, առավել գործնական եւ առարկայական հարթություն:

Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարեւորեց հարաբերությունների հետագա զարգացումը:

Հյուրերի խնդրանքով Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամներ Կարեն Ճշմարիտյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ Խաչատուր Քոքոբելյանն անդրադարձան Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելու վերաբերյալ սեպտեմբերի 3-ին կայացված որոշմանը եւ ներկայացրին իրենց կուսակցությունների դիրքորոշումներն ու տեսակետները, նշեցին որոշման աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, տնտեսական դրդապատճառները: Ինչպես նկատեց Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ճշմարիտյանը, կայացնելով Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ որոշում, մեր երկիրը կարեւորում է նաեւ Եվրոպական միության հետ համագործակցության սերտացումը, քանի որ, ըստ նրա, ԵՄ Ազատ առեւտրի համաձայնագիրը եւ Մաքսային միության համաձայնագիրը կարող են համատեղ գործել:

Նույն օրը տեղի ունեցավ Միջխորհրդարանական Միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության եւ Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի անդամների հանդիպումը:

Ողջունելով պատվիրակության անդամներին Հայաստանում՝ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բարձր գնահատեց նրանց կատարած աշխատանքը երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացման գործում:

Աժ փոխնախագահը կարեւորեց հարաբերությունների խորացումը Մեծ Բրիտանիայի հետ, ինչպես երկկողմ ձեւաչափով , այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում:

Պատվիրակության ղեկավար, ՄԹ Համայնքների պալատի պատգամավոր Ջոն Ուիթինգդեյլը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, եւ նշեց, որ իրենք հասկանում են Հայաստանի` ՄՄ-ը  անդամակցելու որոշումը, եւ , այդուհանդերձ, կարեւորում են շարունակելու հարաբերությունները Հայաստանի հետ՝ ավելի զարգացնելու եւ խորացնելու նպատակադրմամբ:

ԱԺ պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը եւ Հեղինե Բիշարյանը եւս կարեւորեցին Միջխորհրդարանական միությունում երկու երկրների համագործակցությունը ու հարաբերությունների զարգացումն ու խորացումը, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի ակտիվացումը:



28.05.2024
Հանրապետության տոնի առթիվ հարգանքի տուրք Սարդարապատի հուշահամալիրում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների ներկայացուցիչների հետ Հանրապետության տոնի առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Միջոցառումը մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով, որին հաջորդել ...

28.05.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք տոնում ենք մեր պատմության կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը: 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am