National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.02.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Ալբերտ Ազարյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ

«Սիրելի պարոն Ազարյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ:

Լավագույն մաղթանքներս եմ հղում Ձեզ՝ որպես սպորտի բնագավառում մեծ հաջողություններ արձանագրած, օլիմպիական ու համաշխարհային մրցասպարեզներում փայլուն հաղթանակներ նվաճած մարզիկի: Դուք տարիներ շարունակ եղել եւ մնում եք հայ ժողովուրդի պարծանքն ու հպարտությունը: Դուք, իրավամբ, համարվում եք 20-րդ դարի աշխարհի լավագույն մարմնամարզիկներից մեկը:

Լինելով հայկական սպորտի դրոշակակիրներից մեկը՝ Դուք այսօր էլ մեծ նվիրումով շարունակում եք զարգացնել մարմնամարզության հայրենական դպրոցը՝ Ձեր բազմամյա փորձն ու հմտությունները փոխանցելով Ձեր սաներին, միեւնույն ժամանակ հայրենիքին անմնացորդ ծառայելու վառ օրինակ հանդիսանալով նրանց համար:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ սիրելի պարոն Ազարյան, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ եւ երջանկություն»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am