National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.12.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Իրաքի արտգործնախարարին
1 / 4

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոշյար Զեբարիին:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ Իրաքի արտգործնախարարի այցն էապես կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը եւ խորացմանը: Նա գոհունակությամբ նշեց, որ հայ-իրաքյան հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ վերջին տարիների ընթացքում արձանագրվել է լուրջ առաջընթաց. գումարվել են հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստեր, վերաբացվել է Իրաքի դեսպանությունը Երեւանում: Նա կարեւոր համարեց միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, որը նպաստում է փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների զարգացմանը, խթանում է փոխըմբռնման եւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց նաեւ հայ-իրաքյան առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը եւ նշեց, որ երկու երկրների գործարար շրջանականերն ունեն փոխադարձ հետաքրքրություն՝ ակտիվացնելու առեւտրատնտեսական կապերը, եւ արդեն իսկ նկատելի է ծավալների զգալի աճ: Որպես Ազգային ժողովի նախագահ` Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու հայ-իրաքյան համագործակցության զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնության:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Իրաքի արտգործնախարարը նշեց, որ իր երկիրը բարձր է գնահատում Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը եւ խորացումը: Նա կարեւոր համարեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը եւ նշեց, որ երկկողմ շփումները, բարեկամական խմբերի գործունեությունը եւ խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր դերակատարություն ունեն միջպետական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am