National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.12.2013
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հնդկաստանի Հանրապետություն

Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Ժողովրդական պալատի նախագահ տիկին Մեիրա Կումարի հրավերով դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը  պաշտոնական այցով կմեկնի Հնդկաստան:  Պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը,  ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, Հայաստան- Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Արաիկ Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Արմեն Ռուստամյանը, Իշխան Խաչատրյանը,  Թեւան Պողոսյանը :

Պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա  Հնդկաստանի  Հանրապետության նախագահ Պրանաբ Մուքերջիի, Ժողովրդական պալատի նախագահ Մեիրա Կումարի, արտաքին գործերի նախարար Սալման Խուրշիդի հետ: Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Հնդկաստանի խորհրդարանի Ժողովրդական պալատի եւ Սենատի նիստերին:


 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am