National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.11.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՌԴ Պետական դումայի պատվիրակությանը
1 / 3

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց  Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական եւ դաշնակցային համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով եւ կարեւոր համարեց խորհրդարանական համագործակցության խորացումը:  Նա գոհունակությամբ  փաստեց երկու խորհրդարանների ակտիվ համագործակցությունը. վերջերս Երեւանում կայացավ  ՀՀ ԱԺ  եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստը, իսկ  վաղը  Ազգային ժողովում տեղի կունենա ԱԺ արտաքին հարաբերությունների եւ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովների  համատեղ նիստը:  Նրա գնահատմամբ` Հայաստանի եւ Ռուսաստանի  միջխորհրդարանական կապերը ստացել են համակարգված բնույթ , իսկ համագործակցության  խորհրդարանական ձեւաչափը`  հայ-ռուսական բազմավեկտոր փոխգործակցության  գլխավոր  բաղադրիչներից մեկը: Պարոն Աբրահամյանը կարեւոր համարեց  երկու խորհրդարանների փոխգործակցության խորացումը  հանձնաժողովների մակարդակով, ինչպես նաեւ Մաքսային միության շրջանակում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի  ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին նույնպես բարձր գնահատեց հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը: Երկկողմ հարաբերությունների խորացման գործում  նա մեծապես կարեւորեց երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող այլ հարցեր եւս, կարեւորեցին խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am