National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
25.10.2013
Խորհրդարանական լսումներ
1 / 4

Հոկտեմբերի 25-ին Աժ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական  լսումներ՝ «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:  Խորհրդարանական լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը նշեց, որ ներկայացված նախագծերի  փաթեթը առաջին ընթեցմամբ քննարկվել եւ ընդունվել է խորհրդարանում եւ մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածը  կենթարկվի որոշակի փոփոխությունների:

ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը ներկայացրեց, որ նախագծով սահմանվում են կենսաանվտանգության ապահովման հիմնական սկզբունքները եւ խնդիրները, կենսաանվտանգության ոլորտում ՀՀ կառավարության, լիազորված պետական կառավարման մարմինների իրավասություններն ու պատասխանատվությունը, ինչպես նաեւ ԳՁՕ-ների գործածությամբ զբաղվել ցանկացողների իրավունքներն ու պարտավորությունները եւ հանրության իրազեկման մեխանիզմները: Ըստ զեկուցողի՝ նախագիծը նպատակաուղղված է ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության հետ կապված ռիսկերի կառավարմանը՝ սահմանելով մեխանիզմներ, որոնք բացառում կամ նվազագույնին են հասցնում շրջակա միջավայրի կենսաբազմազանության վրա ԳՁՕ-ների գործածության հետ կապված հնարավոր անբարենպաստ ազդեցությունները՝ հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը ներկայացրեց, որ Հայաստանի Հանրապետությունը համարվում է ԳՁՕ-ներից ազատ կամ կենսաանվտանգ գոտի: Եվ հանրապետություն  ներկրվող սննդամթերքի ուսումնասիրության արդյունքում հաստատվել է այդ փաստը: Ըստ Աբրամ Բախչագուլյանի՝ ուսումնասիրվել է 28 երկրից Հայաստան ներկրվող մոտ 92 տեսակի հատուկ նշանակության սննդամթերք, որոնց մեջ ԳՁՕ չի հայտնաբերվել:

ԱԺ պատգամավորների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին սպառիչ պատասխաններ տվեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Ըստ նախարարի՝ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը կկարգավորի ոլորտը եւ կնվազեցնի ԳՁՕ-ների գործածության հետ կապված ռիսկի գործոնը:

ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, ելնելով քննարկվող փաթեթի կարեւորությունից եւ հնչած բազմազան կարծիքներից, առաջարկեց շտապ կարգով գրավոր ներկայացնել առաջարկությունները եւ դիտողությունները, որոնք ընդունելի լինելու դեպքում կներառվեն օրինագծում եւ կնպաստեն օրենքների նախագծերի փաթեթի բարելավմանը: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am