National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
08.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում հանդիպեց ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ
1 / 2

Հոկտեմբերի 8-ին աշխատանքները շարունակեց Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովը, որին մասնակցում էր ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Վեհաժողովի շրջանակներում Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Հանդիպման ժամանակ, որն անցավ ջերմ մթնոլորտում, Հովիկ Աբրահամյանը եւ Ալի Լարիջանին փաստեցին, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաեւ երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը: Երկուստեք կարեւորվեց բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը, որոնց ակտիվ շփումները եւ փոխգործակցությունը նպաստում են միջխորհրդարանական կապերի սերտացմանը: Կողմերը կարեւորեցին տնտեսական հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Հայաստանի եւ Իրանի խորհրդարանների ղեկավարները շեշտեցին, որ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային ճանապարհով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am