National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
23.09.2013
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

Սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, հանձնաժողովի անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Էդմոն Մարուքյանը հանդիպեցին ՀՀ Սահմանադրական դատարանի հրավերով Հայաստան ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի իրավաբանական հանձնաժողովի պատվիրակությանը, որը գլխավորում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Սուն Բաոշուն: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Չինաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը նկատեց, որ երկօրյա այցի ընթացքում հասցրել են զգալ հայ ժողովրդի անկեղծ եւ ջերմ վերաբերմունքը չինական ժողովրդի նկատմամբ: Նա հույս հայտնեց, որ այս այցը եւս խթան կհանդիսանա՝ զարգացնելու եւ ամրապնդելու հայ-չինական հարաբերությունները, ինչպես նաեւ կնպաստի խորհրդարանական երկու հանձնաժողովների փոխգործակցությանն ու փորձի փոխանակմանը:

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ողջունեց հյուրերի այցը Հայաստանի խորհրդարան եւ ներկայացրեց իր ղեկավարած հանձնաժողովի կազմն ու հիմնական գործառույթները, իրականացված օրենսդրական բարեփոխումներն ու խորհրդարանական լսումներն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված քայլերը: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովն ուսումնասիրում է այդ ոլորտում առկա տարբեր երկրների փորձը:

Զրույցի ընթացքում երկուստեք կարեւորվեց սահմանադրական վերահսկողության գործառույթի իրականացումը, օրենսդրական բարեփոխումների իրականացման համար այլ երկրների արդյունավետ փորձի փոխանակումը, ազգային օրենսդրություններում ազգային լավագույն ավանդույթների արտացոլման ապահովումը: Հանձնաժողովների ներկայացուցիչները միմյանց ներկայացրին օրենքների ընդունման փուլերն ու քննարկման ընթացակարգերը, տարբերություններն ու ընդհանրությունները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am