National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.09.2013
Ազգային ժողովի քառօրյա նիստում
1 / 11

Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված հարցերը:

Քվեարկությունների ավարտից հետո խորհրդարանը շարունակեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ներկայացրած՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումը: Օրինագծով առաջարկվում է Արարատյան ջրավազանում լուծարել 525 եւ կոնսերվացնել 470 խորքային հորեր, ինչպես նաեւ էապես մեծացնել ջրագողության համար սահմանված վարչական տուգանքների չափերը:

Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցան ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Խաչիկ Հարությունյանը եւ Վարդան Այվազյանը:

Խոսրով Հարությունյանը նշեց, որ Արարատյան դաշտավայրում կան 496 հորեր, որոնք այսօր չորացած են եւ չեն գործում: Ըստ պատգամավորի՝ քննարկվող նախագիծն այս տեսքով չի նպաստի այդ դաշտավայրի ստորգետնյա ջրային պաշարների պահպանմանը եւ վերականգնմանը: Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ օրինագծի ընդունումը կվատթարացնի ջրօգտագործողի եւ վերահսկիչ կառույցների միջեւ փոխհարաբերությունները: Ըստ Խաչիկ Հարությունյանի՝ ջրագողության համար սահմանված վարչական տուգանքների չափերի մեծացումը չի լուծի ոլորտում առկա խնդիրները: Պատգամավորը կարծում է, որ ստեղծված բնապահպանական բարդ իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ է իրականացնել համալիր միջոցառումներ: Դրական գնահատելով նախագիծը՝ Վարդան Այվազյանը կարծում է, որ այն նպատակ ունի ավելացնելու պետական բյուջեի դրամական միջոցները:

Ամփոփելով քննարկումը՝ հիմնական զեկուցող ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պարզաբանումներ տվեց ելույթներում հնչած տեսակետների վերաբերյալ: Կառավարության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում հաշվի կառնվեն պատգամավորների առաջարկները, կներկայացվեն լրացուցիչ հիմնավորումներ:

Այնուհետեւ պատգամավորները քննարկեցին Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի երկու իրավաբան-գիտնական անդամի ընտրության հարցը:

Նիստը վարող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ «Հանրապետական» խմբակցությունը ՀՀ արդարադատության խորհրդի երկու իրավաբան-գիտնական անդամի պաշտոնում առաջադրում է ԵՊՀ իրավագիտության ֆալուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր- պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի եւ իրավագիտության դոկտոր Գրիգոր Բադիրյանի թեկնածությունները:

Առաջադրված թեկնածուները, ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, ներկայացրին ՀՀ արդարադատության խորհրդի գործունեության բարելավմանը եւ խորհրդի առջեւ դրված խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված իրենց դիրքորոշումները, պատասխանեցին պատգամավորների հարցերին:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի` սեպտեմբերի 12-ի նիստում:

ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստը տրամադրվեց պատգամավորների ու կառավարության անդամների միջեւ հարցուպատասխանին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am