National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.06.2013
2012 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները` ԱԺ մշտական հանձնաժողովներում
1 / 5

Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց գյուղատնտեսության, բնապահպանության եւ ջրային տնտեսության ոլորտներին վերաբերող «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց վերը նշված ոլորտների կատարողականի հիմնական ցուցանիշները, իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիգորի Բաղիյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը համապատասխան ոլորտներում իրականացված ծրագրերի ու ծախսերի վերաբերյալ հանդես եկան առավել հանգամանալից հաշվետվություններով:

Գյուղատնտեսության նախարարության ծախսերը կազմել են 10,23 մլրդ դրամ կամ ծրագրվածի 96,8%-ը: Կատարված հատկացումների հաշվին իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնց արդյունքում 2011 թ.-ի համեմատությամբ 2012թ.-ի համախառն արտադրանքն ավելացել է 9.5%-ով: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ծախսերը կազմել են 798.7 մլն դրամ կամ ծրագրվածի 93.2%-ը:

2012 թվականին շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում պետական բյուջեի ծախսերը կազմել են ավելի քան 7 մլրդ դրամ կամ ծրագրով նախատեսվածի 110.5.%-ը: Ծրագրի գերազանցումը հիմնականում պայմանավորված է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Սեւանա լճի բնապահպանական դրամաշնորհային ծրագրի կատարողականով:

2012 թ.-ին ՀՀ բնապահպանության նախարարությունն իրականացրել է 26 ծրագիր: Նախարարության ծախսերի կատարողականը կազմել է 97.2%, ինչը պայմանավորված է ծրագրերի իրականացման ժամանակ մրցույթային գործընթացներից առաջացած տնտեսումներով: Նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերը կազմել են 823 մլն դրամ:

ՀՀ գլխավոր գանձապետի տեղեկացմամբ՝ հաշվետու տարում ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվել է 31 մլրդ 750 մլն դրամ, որից օգտագործվել է 29 մլրդ 525 մլն դրամը՝ ապահովելով 93% կատարողական:

Նույն օրը ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին 2012 թվականին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այն հիմնական աշխատանքները, որ իրականացրել է նախարարությունը:

2012 թ.-ի բյուջեով նախարարության եւ սոցիալական ապահովության բնագավառի ծախսերին հատկացվել է 278 մլրդ դրամ, որից օգտագործվել է 275.3 մլրդ դրամ՝ ապահովելով 99.1% կատարողական: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաշվետու տարում պատասխանատու է եղել 94 ծրագերի կատարման համար:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերը: Նա նշեց, որ 2012թ.-ին նախարարության համար գերակա ուղղություններ են եղել կենսաթոշակային բարեփոխումները, ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը եւ երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված խնդիրների լուծումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am