National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին
1 / 1

Հարգարժան պարոն Ազնավուր, սիրելի Մաեստրո,

ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից պատիվ ունեմ շնորհավորելու  Ձեզ ծննդյան 89-ամյակի առթիվ:

 Աշխարհում չկա մի անկյուն, որտեղ չգնահատվի եւ չմեծարվի Ձեր արվեստը, որի միջոցով Դուք շարունակ քարոզում եք համամարդկային բարձրագույն արժեքներ՝ սեր, բարոյականություն, հանդուրժողականություն եւ համերաշխություն: Արժեքներ, որոնց պակասը, ցավոք, զգացվում է հատկապես մեր օրերում:

Աշխարհասփյուռ հայությունը հպարտ է նման արժեքների ջատագով իր հայ զավակով: Դուք արժանապատվորեն շարունակում եք մեր ազգի մեծ երախտավորների անգնահատելի ավանդը համաշխարհային քաղաքակրթության մեջ:

Առանձնահատուկ ոգեւորությամբ եմ արձանագրում մեր երիտասարդ պետականության կայացման եւ ամրապնդման գործընթացին օժանդակելու Ձեր անգնահատելի նվիրվածությունը:

Սիրելի պարոն Ազնավուր, եւս մեկ անգամ շնորհավորում եմ  Ձեզ՝ մաղթելով քաջառողջություն եւ Ձեր նվիրական իղձերի իրականացում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am