National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
10.04.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ապրիլի 10-ին ընդունեց Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատարություններով դեսպան Մարիա Պլիեգոյին եւ ՀՀ-ում Իսպանիայի պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանին:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը կարեւոր համարեց Իսպանիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացումն ու խորացումը: ԱԺ հանձնաժողովի նախագահը նշեց, որ չնայած հայ խորհրդարանականներն ակտիվորեն համագործակցում են Եվրոպայի խորհրդի իսպանացի պատգամավորների հետ, սակայն դեռեւս թույլ են կապերը Իսպանիայի խորհրդարանի հետ: Արտակ Զաքարյանը անհրաժեշտ համարեց նաեւ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ակտիվ համագործակցության արդյունքում զարգացնել եւ ամրապնդել միջխորհրդարանական հարաբերությունները:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց ՀՀ առաջնահերթությունները, անդրադարձավ տարածաշրջանային հիմնախնդիրներին, ՀՀ ներքաղաքական իրավիճակին եւ ժողովրդավարության ամրապնդման գործընթացին: Ըստ նրա՝ կարեւոր է, որ Իսպանիայի խորհրդարանականները զերծ մնան Ադրբեջանի հակահայկական քարոզչական ազդեցությունից: Նշվեց, որ այս օրերին Իսպանիայում են գտնվում հայ պատգամավորները. նրանք մասնակցելու են խորհրդարանում կազմակերպվելիք քննարկումներին, ինչի համար Արտակ Զաքարյանը երախտագիտություն հայտնեց Իսպանիայի կողմի աջակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հարավային Կովկասի հարցերով դեսպանը տեղեկացրեց, որ Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով: Մարիա Պլիեգոն նշեց, որ Իսպանիան հետաքրքրված է Հարավային Կովկասի երկրներով, մասնավորապես՝ Հայաստանով եւ ցանկանում է խորացնել այդ երկրների հետ իր հարաբերությունները:

Երկկողմ կապերի ամրապնդման գործում կողմերը կարեւորեցին փոխադարձ այցելություններն ու շփումները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Ողջունելով խաղաղ ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով հակամարտությունը կարգավորելու հայկական կողմի դիրքրոշումը՝ Իսպանիայի ներկայացուցիչը նկատեց, որ այն դրական ազդեցություն կունենա նաեւ տարածաշրջանի վրա:

Հյուրի խնդրանքով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց խորհրդարանի եւ մասնավորապես՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործառույթները, անդրադարձավ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայ պատգամավորների աշխատանքին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Իսպանիայի տնտեսական ճգնաժամին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Արտակ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց Մարիա Պլիեգոյին Հայաստան այցելելու եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձնման նպատակով հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am