National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.04.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Չեխիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի փոխնախագահին
1 / 1

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Ալենա Գայդուշկովային, ով Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով:

Ողջունելով տիկին Գայդուշկովային`պարոն Աբրահամյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը վերընթաց է ապրում եւ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի գործակցությունը զարգացնելու հարցում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորեց միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդումը եւ խորացումը: Նրա խոսքով երկու երկրների խորհրդարանների միջեւ հաստատվել են գործընկերային հարաբերություններ եւ խորհրդարանական մակարդակով երկխոսությունը կարող է օգտակար լինել միմյանց ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգի մասին հստակ պատկերացումներ կազմելու, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ միմյանց աջակցելու տեսանկյունից: Հովիկ Աբրահամյանի կարծիքով` Հայաստանի եւ Չեխիայի միջեւ համագործակցության լավ հնարավորություններ է ընձեռում նաեւ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագիրը, հատկապես հաշվի առնելով, որ Չեխիան տվյալ ծրագրի հիմնական դերակատարներից է : ԱԺ նախագահի համոզմամբ` երկու երկրների թե օրենսդիր եւ թե գործադիր մարմինների միջեւ համագործակցությունն այսուհետ եւս կլինի արդյունավետ ու շարունակական եւ տիկին Գայդուշկովայի այցը նոր խթան կհանդիսանա միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման եւ երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար:

Չեխիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Ալենա Գայդուշկովան շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ Հովիկ Աբրահամյանին փոխանցեց Սենատի նախագահի ջերմ ողջույնները: Նա կարեւորեց երկու երկրների միջեւ համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում: Նրա համոզմամբ` հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, ինչին մեծապես նպաստեց Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն: Ներկայացուցիչների պալատի փոխնախագահը անհրաժեշտ համարեց փոխայցերի, երկկողմ շփումների ակտիվացումը: Տիկին Գայդուշկովան կարեւորեց նաեւ համագործակցությունը միջազգային կառույցներում եւ Եվրամիության շրջանակներում: Նա բարձր գնահատեց Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները եւ առաջընթացը այս ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


11.06.2024
Նախաձեռնությամբ սահմանվում է ԼՂ-ի կուտակային համակարգում ձեւավորված կենսաթոշակային խնայողությունները ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը
Ազգային ժողովը հունիսի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագիծը, որից հետո սկսել նախագծերի քննարկումը: Օրակարգային մի քանի հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am