National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.03.2013
Տեղի ունեցավ Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը
1 / 5

Մարտի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը:

Օրակարգը հաստատելուց հետո Երիտասարդական խորհրդարանի անդամները քննարկեցին ԵԽ հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ստացած «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի հեղինակներն են ԵԽ անդամներ Տիգրան Խաչիկյանը եւ Կարեն Ամիրյանը, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը մշակել է ԵԽ անդամ Մակար Եղիազարյանը, «ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը հեղինակել է ԵԽ անդամ Ազատուհի Սիմոնյանը:

«ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով հեղինակները, մասնավորապես, առաջարկում են ապահովել քաղաքացիական եւ վարչական դատավարության շրջանակներում առաջացող մի շարք խնդիրների արդյունավետ լուծումը, կողմերի դատավարական իրավահավասարության սկզբունքի հետեւողական կենսագործումը:

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է հարկային արտոնություններ սահմանել Հայաստան ներգաղթած սիրիահայերի համար: Ըստ հեղինակի՝ օրինագծի ընդունմամբ կմեղմվի այն սոցիալ-տնտեսական դրությունը, որն առաջացել է սիրիահայերի համար, ովքեր խնդիրներ ունեն ինչպես աշխատանքի ընդունվելու, այնպես էլ նոր գործ հիմնելու ուղղությամբ:

«ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը եւ Երիտասարդական խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը չստացած «ՀՀ Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը կքննարկվեն ԵԽ հաջորդ նիստում: Նույն օրը կկազմակերպվեն այսօր քննարկված օրինագծերի քվեարկությունները:

Երիտասարդական խորհրդարանի նախագահ Կարլեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ Երիտասարդական խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Մակար Եղիազարյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am