National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.3.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
19.03.2013
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ուսանողների հետ
1 / 3

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 19-ին հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ:

ԱԺ փոխնախագահը պատասխանեց հանրապետության ներքին քաղաքական-տնտեսական խնդիրներին եւ երկրի արտաքին քաղաքականությանն առնչվող բազմաթիվ հարցերի:

Էդուարդ Շարմազանովը, ուսանողների խնդրանքով մասնավորապես անդրադառնալով արտագաղթի խնդրին, այն գնահատեց որպես ցավալի երեւույթ հատկապես աշխարհաքաղաքական ներկա իրողությունների պայմաններում, բայց միաժամանակ անընդունելի համարեց երեւույթի ծայրահեղացումն ու միայն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորելը: Նրա գնահատմամբ՝ իշխանություններն այսուհետ ավելի հետեւողական պետք է լինեն, բազմապատկեն ջանքերը եւ համակարգված քաղաքականությամբ նվազագույնի հասցնեն այն:

Էդուարդ Շարմազանովը խոսեց նաեւ ներքաղաքական իրողությունների մասին: Նրա գնահատմամբ՝ հասարակության մեջ առկա բազմակարծությունը ժողովրդավարական հասարակությանը բնորոշ երեւույթներ են, բայց անհասկանալի է, երբ ընդդիմությունն իր բարձրացրած խնդիրները փորձում է լուծել՝ չունենալով առարկայական որեւէ փաստարկ ու քաղաքական ծրագիր: Իշխանությունը, որը քաղաքական կամք է ցուցաբերել ու կազմակերպել լավ ընտրություններ, միշտ էլ պատրաստ է երկխոսության: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ երկրում կան բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք համատեղ ուժերով լուծման կարիք ունեն: Այդ խնդիրները հնարավոր է լուծել ծրագրեր առաջարկելով ու դրանք կյանքի կոչելով եւ ոչ թե զգացմունքային հայտարարություններով:

Ուսանողներից մեկի այն հարցին, թե որոնք են արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի առաջնահերթությունները, Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Հայաստանը բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում՝ առաջնորդվելով ազգային-պետական շահով: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, որի հետ մեր երկիրը անվտանգության ոլորտում սերտ հարաբերություններ է հաստատել: Արտաքին սպառնալիքներ ունեցող Հայաստանի համար դա ճիշտ ճանապարհն է, բայց չի խանգարում ՆԱՏՕ-ի հետ նույնպես լուրջ համագործակցություն ծավալելուն: «Մենք անկախ պետություն ենք եւ գործակցում ենք թե՛ եվրոպական երկրների, թե՛ ԱՄՆ-ի, թե ԱՊՀ եւ թե՛ աշխարհի շատ ու շատ երկրների հետ», -ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահը պատասխանեց նաեւ ուսանողներին հետաքրքրող այլ հարցերի:


19.03.2013
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Մարտի 19-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Քվեարկությունների ավարտից հետո պատգամավորներն ավարտեցին նախորդ օրն ընդհատված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման եւ ...

19.03.2013
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Վարդուհի Վարդերեսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ
Սիրելի տիկին Վարդուհի, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ձեր փայլուն անհատականությամբ, ինքնատիպ տաղանդով ու բեմական հմայքով տարիներ շարունակ գերել եք հայ արվեստասերին: Հանդիսատեսին ու բեմին անմնացորդ նվիրվածությամբ Դուք ամբողջ խորությամբ բացահայտել եք թատրոնն ու թատերական արվեստը: Ձեզ...

19.03.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Մարտի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին: Շնորհավորելով Օլեքսանդր Պավլյուկին նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նա հաջողությամբ կշարունակի Երեւանում ԵԽ գրասենյակի հետեւողական աշխ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am