National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.03.2013
Լիտվայի խորհրդարանում ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խումբ
1 / 1

Լիտվայի Հանրապետության Սեյմասի մի խումբ պատգամավորներ փետրվարի 26-ին հանդես են եկել ԼՀ խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խումբ ստեղծելու մասին հայտարարությամբ: Լիտվայի Հանրապետության Սեյմասի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող ինը պատգամավորների կողմից ստորագրված հայտարարության մեջ ասված է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի նշվում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի կողմից իր ինքնորոշման իրավունքի իրականացման 25-ամյակը եւ այն, որ Լիտվան մշտապես աջակցել է այդ ձգտմանը եւ քաջալերել, որպեսզի հիմնախնդիրը խաղաղ լուծում ստանա,

Համարելով, որ Լիտվայի եւ Արցախի ժողովուրդներն անկախության համար իրենց պայքարում ղեկավարվել են միջազգային իրավունքի լայնորեն ընդունված չափանիշներով, ժողովրդավարական արժեքներով եւ ընդհանուր գաղափարներով՝ հանձնառություն, որին նրանք ցայսօր հավատարիմ են,

Կիսելով ընդհանուր Եվրոպայի տարածքի տեսլականը, որտեղ յուրաքանչյուր բնակիչ ապահովված է մարդու հիմնական իրավունքներից եւ հիմնարար ազատություններից ազատորեն օգտվելու իրավունքով,

Հաշվի առնելով այն, որ միջազգային պրակտիկայում ինքնորոշման իրավունքը ժողովուրդների անվտանգության եւ ժողովրդավարական զարգացման միակ հնարավոր երաշխիքն է,

Նշելով բոլոր մակարդակներում օրինական ընտրությունների միջոցով ազատ ու ժողովրդավարական հասարակություն կառուցելու եւ պատասխանատու ու գործուն կառավարություն ձեւավորելու գործում Արցախի նշանակալից ջանքերը,

Համարելով, որ կարեւոր է առկա հիմնախնդիրները լուծելու եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն ու կայունություն հաստատելու գործում Արցախի ներգրավվածությունը միջազգային հանրության շրջանում,

Մենք՝ Լիտվայի Հանրապետության Սեյմասի մի խումբ պատգամավորներս, հայտարարում ենք Լիտվայի Հանրապետության Սեյմասում Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) հետ բարեկամության խումբ ստեղծելու մասին»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am