National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.02.2013
ԱԺ մի խումբ պատգամավորների հանձնվեցին «Ռուսհամագործակցության» Պատվո նշան եւ դիպլոմներ
1 / 10

Փետրվարի 7-ին Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների հանձնվեցին «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության Պատվո նշան եւ դիպլոմներ: Հայաստանում ռուսաց լեզվի տարածման ուղղությամբ կատարած արդյունավետ աշխատանքի եւ ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո անցկացված «Հայաստանում ռուսական խոսքի 5-րդ օրերին» գործուն մասնակցության համար «Բարեկամության եւ համագործակցության» Պատվո նշանով պարգեւատրվեց ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, պատվոգրեր շնորհվեցին պատգամավորներ Կարինե Աճեմյանին, Ռուբիկ Հակոբյանին, Արթուր Գեւորգյանին, Արամ Մանուկյանին, Ռուզաննա Մուրադյանին եւ Կարինե Պողոսյանին:

Ողջունելով հանդիսության մասնակիցներին՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ կատարված աշխատանքը վառ վկայությունն է Հայաստանում ռուսաց լեզվի նկատմամբ ունեցած հոգատար եւ շահագրգիռ մոտեցման: Նրա խոսքով՝ ռուսաց լեզուն ոչ միայն մեծ դեր է խաղացել ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում, այլեւ նպաստել է հայ ժողովրդի հաղորդակցմանը ռուսական ու համաշխարհային մշակույթին, ինչպես նաեւ՝ հայկական մշակույթի գանձերի տարածմանը Ռուսաստանում եւ նրա սահմաններից շատ հեռու: Որպես հայ-ռուսական միջխոհրդարանական հանձնաժողովի համանախագահ՝ Հերմինե Նաղդալյանը բարձր գնահատեց Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության դերակատարությունը երկու երկրների միջեւ կապերի խորացման եւ Հայաստանում ռուսաց լեզվի պահպանման ու տարածման գործում: Շնորհավորելով խորհրդարանականներին բարձր գնահատանքի արժանանալու կապակցությամբ, ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ նրանք հետագայում եւս աշխույժ մասնակցություն կունենան երկկողմ կապերի զարգացմանը միտված նախաձեռնություններին:

Պատվո նշանն ու դիպլոմները պատգամավորներին հանձնեց «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Չեսնոկովը, ով բարձր գնահատեց հայ խորհրդարանականների ու մասնագետների ունեցած ներդրումը ռուսաց լեզվի տարածման գործում: Նա եւս կարեւորեց Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության գործունեությունը, որը ծավալվել է ամենատարբեր՝ տնտեսական, գիտական, կրթական, մշակութային եւ հումանիտար ուղղություններով: Իր հերթին գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը վստահություն հայտնեց, որ խորհրդարանի հետ համագործակցության ձեւավորված ավանույթն իր արդյունավետ զարգացումը կունենա՝ ի նպաստ երկու երկրների ու ժողովուրդների բարեկամական կապերի ընդլայնման:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am