National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.11.2012
Հանդիպում ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 3

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը եւ պատգամավորները նոյեմբերի 26-ին հանդիպեցին Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի բնության պահպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Կատերինա Կոնեչնայի գլխավորած պատվիրակության հետ:

Մարտուն Գրիգորյանը, ողջունելով չեխ գործընկերների այցը Հայաստան, օգտակար համարեց փոխադարձ շփումների ու գործակցության ակտիվացումը՝ նշելով, որ այսօրինակ հանդիպումները լավ հիմք են հետագա հարաբերությունները զարգացնելու համար: Երկու երկրներում հայկական եւ չեխական դեսպանատների բացումով էլ ավելի է սերտացել թե դիվանագիտական եւ թե տարբեր ոլորտներում փոխգործակցությունը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Չեխիայի Հանրապետություն եւս, հանձնաժողովի նախագահի բնորոշմամբ, նոր որակ է հաղորդել միջխորհդարանական համագործակցությանը, բացահայտել նոր հնարավորություններ ու ուղղություններ:

Ըստ Մարտուն Գրիգորյանի՝ բնապահպանական հիմնախնդիրները շատ են, եւ կարեւոր է զարգացած երկրների փորձը: Կատերինա Կոնեչնան եւս համոզմունք հայտնեց, որ համատեղ գործակցությամբ առավել արդյունավետ կզբաղվեն բնության պահպանությամբ, առկա մարտահրավերների չեզոքացմամբ: Նրա կարծիքով՝ Չեխիան եւ Հայաստանն ընդհանրություններ շատ ունեն, ինչն էլ համագործակցության լավ հեռանկար է բացում:

Երկու խորհրդարանների ներկայացուցիչները միմյանց տեղեկություններ հաղորդեցին հանձնաժողովների գործունեության եւ բնապահպանական միջոցառումների, նաեւ՝ ֆինանսական միջոցների մասին: Որպես ԵՄ անդամ երկիր՝ Չեխիան այդ կառույցից մեծ օժանդակություն է ստանում բնապահպանական խնդիրները լուծելու համար: Կողմերը փաստեցին, որ ընդհանուր առմամբ շրջակա միջավայրի պաշտպանության հարցում օրենսդրությունը երկու երկրներում նույն գաղափարական հիմքն ունի. ով աղտոտում է միջավայրը, նա էլ պետք է վճարի: Չեխիայում գործում են պետական հիմնադրամներ, որոնք հավաքագրում են այդ գումարները եւ ուղղում վնասակար ազդեցության վերացմանը: ՀՀ-ում բնապահպանական վճարների նպատակային օգտագործումը, պատգամավորների տեղեկացմամբ, նույնպես կարգավորվում է օրենքով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին բնապահպանությանը վերաբերող եւ երկուստեք հետաքրքություն ներկայացնող այլ հարցեր եւս՝ աղբի վերամշակում, վերականգնվող էներգիայի հնարավորություն, խոսվեց հանքերի շահագործման եւ ՀԷԿ-երի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության մասին: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am