National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
23.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Դավիթ Ուսուպաշվիլիին Վրաստանի խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի խորհրդարանի նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ մեր միասնական ջանքերը, ինչպես նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում արդյունավետ երկխոսության վերսկսումը նոր լիցք կհաղորդեն մեր երկրների միջեւ գոյություն ունեցող ավանդական բարեկամության ամրապնդմանը եւ միջխորհրդարանական հարաբերությունների խորացմանը:

Առաջնորդվելով մեր երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը էլ ավելի սերտացնելու ձգտումով, սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստանի Հանրապետություն` Ձեզ հարմար ժամանակ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am